Արփի Գաբրիելյանի հրապուրիչ կերպարը

17:46   9 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին երկրպագուները կրկին տեսնում են «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց նա չի դադարում միկրոբլոգի իր էջում ներկայացնել իր առօրյայից, աշխատանքից, հանգստից կադրեր, հմայիչ ու գայթակղիչ լուսանկարներ, որոնք արվում են տարբեր ֆոտոշարքերի ընթացքում։

Դերասանուհի եւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, որին հեռուստադիտողն առավել սիրում է «Ֆուլ Հաուս» սիթքոմում իր դերով, այս օրերին զբաղված է իր բրենդային շրթներկի շնորհանդեսի աշխատանքներով: Սակայն գեղեցկուհին չի մոռանում Instagram-ի իր հետեւորդների հետ կիսվել նաեւ նոր լուսանկարներով:

Միկրոբլոգի իր էջում հրապարակած նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է հմայիչ կերպարում։ Լուսանկարը սեւ-սպիտակ է, կրում է բաճկոն։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի եւ երգչուհի Արփի Գաբրիելյանն իր Instagram-ի հետեւորդների հետ կիսվել էր նոր լուսանկարներով, որը գեղեցիկ մայրամուտի ներքո էր արված, իսկ նրա գրառումը ոչ պակաս խորհրդավոր էր.

«Ես պարզապես մի աղջիկ եմ, որն ունի մեծ երազանքներ»,-գրել է Արփին:



© NEWS.am STYLE