Ջոն Մալկովիչը դարձավ 65 տարեկան

19:19   9 դեկտեմբերի, 2018

Ջոն Մալկովիչը խարիզմատիկ եւ անհավանական տաղանդավոր է ինչպես ֆիլմերում, այնպես էլ թատրոնում։ Համաձայնեք, որ քիչ դերասաններ կան, որոնք կարող են պարծենալ՝ կենդանության օրոք իրենց նվիրված ֆիլմով։ Այդ իսկ պատճառով, քչերին էր զարմացրել «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմից, որում դերասանը խաղացել է ինքն իրեն։

Օսկարակիր Մալկովիչը մինչ այժմ ակտիվ նկարահանվում է ֆիլմերում։ Շատ շուտով, դեկտեմբերի 26-ին հեռուստաեթերով կցուցադրվի BBC-ի կողմից էկրանիզացված Ագաթա Քրիստիի «Սպանություն այբենական կարգով» վեպի հիման վրա նկարահանված երեք սերիայանոց ֆիլմը, որում Մալկովիչը կխաղա եւս մեկ հայտնի կերպար՝ հենց Էրքյուլ Պուարոյին։ Մալկովիչին կընկերակցի «Հարրի Փոթեր»-ի աստղ՝ Ռուպերտ Գրինթը։ Հեռուստաֆիլմում Գրինթին բաժին է ընկել ոստիկան Քրոումի դերը։ Նախագծում ընդրկված են սերիալային հայտնի դերասաններ՝ Էնդրյու Բյուքենը («Бродчерч»), Իմոն Ֆարրենը («Твин Пикс»), Թարա Ֆիջերալդը («Игра престолов») եւ Բրոնուին Ջեյմսը («Куртизанки»)։

Չենք կարող չհիշեցնել, որ անցած տարվա հոկտեմբերին Մալկովիչն այցելել էր Երեւան։ Նա ելույթով ազդարարվել էր Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառտոնի բացումը։  

Դերասանը հայ հանդիսատեսին ներկայացրեց հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից։ Դերասանը նաեւ անակնկալ մատուցեց հանդիսատեսին`արտասանելով Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից մի հատված:

Նա այցելել էր նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։



© NEWS.am STYLE