Շակիրային 14,5 միլիոն եվրո տուգանք է սպառնում

20:17   9 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Շակիրան Իսպանիայի  Հարկային ծառայության կողմից կասկածվում է հարկեր չվճարելու մեջ, որը կազմում է 14,5 միլիոն եվրո ։ Այս մասին հայտնում է El Pais պարբերականը։ Այս պատմությունը սկիզբ է առել տարեսկզբից եւ ահա նկատվում է նոր շրջադարձ․ Դատախազությունը կդիմի դատարան։

Ըստ իսպանական օրենքների, բոլոր նրանք, ովքեր կես տարի գտնվում են երկրում, մեխանիկորեն դառնում են հարկատուներ, իսկ Շակիրան այնտեղ է բնակվում 2011 թ․-ից։ Երգչուհին հանձնվել չի պատրաստվում, պնդելով, որ նա մշտական շրջագայությունների մեջ է եւ կես տարով տանը չի լինում։ Շակիրայի փաստաբանները գտնում են, որ սա բավարար հիմք է մեղադրանքը  հերքելու համար։

 



© NEWS.am STYLE