Մկոն ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի չընթերցվող պոետը

20:39   9 դեկտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում նստած է քաղաքային նստարաններից մեկում, իսկ դեմքի արտահայտությունը բացատրել է մեկնաբանության հատվածում․ «Չընթերցվող պոետի դեմքով․․․»։

Նշենք, որ ավելի վաղ Մկոն իր Instagram-ում զվարճալի լուսանկար էր տեղադրել, որում քնած էր բազմոցի վրա, որտեղ անկանոն կերպով թափթփված էին տարբեր հագուստներ։ Հումերիստն իր լուսանկարը մեկնաբանել էր հետեւյալ կերպ․ «Սադախլոյի գիշերներում» 2018, կտավ, հեղ․՝ Խորեն Լեւոնյան։



© NEWS.am STYLE