Ալինա Մարտիրոսյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

23:33   9 դեկտեմբերի, 2018

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում տարբեր թեմաների շուրջ, բայց դերասանուհու էջերում գերակշռում են ընտանեկան, ջերմ լուսանկարները:

Ալինա Մարտիրոսյանն իր Instagram-ում նոր, ջերմ, սիրառատ լուսանկար է հրապարակել։ Դերասանուհին իր տեղադրած լուսանկարում ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ է։ Զույգը գնտվում է Լոռու մարզում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր նուրբ դիմահարդարումը: Ալինան նախընտրել էր աչքերն ավելի արտահայտիչ դարձնել՝ շեշտելով թարթիչները, իսկ կոպերի եւ շուրթերի հարցում նախապատվությունը տվել է շագանակագույնի նյուդ երանգներին:



© NEWS.am STYLE