Իրինա Շեյքը ներքնազգեստով ցույց է տվել կազմվածքը

14:09   10 դեկտեմբերի, 2018

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը Instagram-ում լուսանկարներ է տեղադրել եւ ցույց տվել ամենօրյա մարզումների արդյունքը։

Մոդելն ընդամենը մեկ տարի առաջ է մայր դարձել, բայց այսօր արդեն կարող է հպարտանալ իդեալական կազմվածքով։ Հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում մոդելը ժանեկավոր ներքնազգեստ է կրում, որն ընդծում է նրա գեղեցիկ մարմինը։

Լուսանկարը շատ է դուր եկել մոդելի հետեւորդներին. այն մոդելի՝ ամենաշատ լայքերի արժանացած նկարներից է։

Նշենք, որ 2017թ. մարտին Իրինա Շեյքը դուստր է ունցել, ում անվանել են Լեա Շեյք Կուպեր։ Լրագրողները տեղեկությունը դժվարությամբ են ստացել. ոչ Իրինա Շեյքը, որ դերասան, ռեժիսոր Բրեդլի Կուպերը պաշտոնապես ոչինչ չէին հայտնում։ Instagram-ում ընտանեկան ոչ մի լուսանկար հրապարակված չէ։ Պապարaցիները միայն կարողացել են ֆիքսել՝ ինչպես է զույգը երեխայի հետ զբոսնում լողափերին եւ այգիներում։

Աղբյուրը՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE