Գարիկ Մարտիրոսյանը «սադրել է» Բատրուդինովին՝ նրան նմանեցնելով 90-ականների աստղին

11:09   10 դեկտեմբերի, 2018

«Comedy club»-ի անդամները սիրում են կատակներ անել միմյանց մասին։ Հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում «Comedy club»-ի անդամներ Գարիկ Խարլամովի եւ Տիմուր Բատրուդինովի հետ լուսանկար է հրապարակել, որում վերջինս շատ նման է Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովին։

««Comedy club»-ի իմ ամենասիրելի զույգի հետ։ Խ.Բ. զույգը միշտ ամենալավն է։ Հ. Գ. Բատրուդինովը վերջին շրջանում հաճախ է չարաշահում պերօքսիդը»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը։

Լուսանկարում իսկապես նկատելի է «Иванушки International» խմբից հայտնի Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովի եւ «Comedy club»-ի անդամի նմանությունը, ով չի թաքցնում, որ ակտիվորեն հետեւում է արտաքին տեսքին՝ մարզասրահ գնում, կոսմետիկ միջամտությունների դիմում, ինչի արդյունքում 40 տարեկանում 30-ի տեսք ունի։



© NEWS.am STYLE