12:26 10 դեկտեմբերի, 2018Հայազգի պարուհի Վարդա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել ռոմանտիկ Իտալիայից։ Նա Հռոմում է մոր եւ քրոջ հետ։ Եռյակը մեկնել է ճամփորդության՝ Վարդայի մոր 59-ամյակը նշելու։

Պարուհու Instagram-ի էջը լի է Իտալիայում տիրող տրամադրությունը պատկերող լուսանկարներով։ Առանձնակի ուշադրության են արժանի պարուհու զգեստները. նա կրում է Chanel եւ Gucci ապրանքանիշների հագուստ եւ աքսեսուարներ, ինչպես նաեւ ժակետ եւ սպորտային կոշիկներ։ Ընդ որում, ակնհայտ է, որ VARDA-ի սպորտային հագուստը եւս էժանագին չէ։



Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram