Մեծերի համար նախատեսված ֆիմի աստղ Բերկովան փախել է հինգերորդ ամուսնուց

13:17   10 դեկտեմբերի, 2018

Ռուս պոռնո դերասանուհին եւ «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ելեն Բերկովան բաժանվում է հինգերորդ ամուսնուց: Ընդամենը մի տարի առաջ 33-ամյա Ելենա Բերկովան ամուսնացել էր 43-ամյա դերասան Անդրեյ Ստոյանովի հետ: Զույգն ամուսնացել էր Իտալիայում, պսակադրվել՝ Կիպրոսում:

Սակայն զույգը բաժանվելու որոշում է կայացրել: Այդ մասին Անդրեյը պատմել է Starhit-ին. «Ես եւ Լենան բաժանվել ենք։ Կնոջս խոսքով՝ ինձ հետ անտանելի էր։ Երեւում է՝ ես ծանր մարդ եմ։ Աստված տեսնում է՝ ես շատ ջանք եմ գործադրել։ Ընտանիքը դարձրել էի կյանքում ամենակարեւորը, առաջնայինը, հոգ էի տանում նրա մասին, բայց չկարողացա»։

Դատելով նրա խոսքերից՝ Անդրեյը ապրումներ ունի ամուսնալուծության պատճառով։ «Կարծում էի՝ ամեն ինչ հավիտյան կլինի։ Այո՛, մենք բացարձակապես տարբեր ենք։ Կինոյի եւ երաժշտական ճաշակները միանգամայն տարբերեր են։ Բայց այն, ինչ մեզ միավորում էր, շատ ավելի ուժեղ էր։ Խոսքը միայն սեռական հարաբերության մասին չէ։ Հիմա վախենում եմ լսել ամենացավոտ հարցը՝ որտե՞ղ է Լենան։ Հիմա դատարկություն ու միայնություն եմ գզում։ Բայց պետք է հաղթահարել ամեն բան»։

Ելենա Բերկովան 10-ամյա որդի ունի, ում հայրը երրորդ ամուսինն է՝ պրիպտզի պարող Իվան Բելկովիը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE