Կարմիր շրթներկ, խորը լանջաբացվածք. Եվա Ռիվասի նոր լուսանկարը

11:57   10 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի էջում նոր գրավիչ լուսանկարներ է հրապարակել։

Միկրոբլոգի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգչուհին նոր լուսակարներ է տեղադրել։ Եվա Ռիվասը կարմիր շրթներկով է եւ լայն լանջաբացվածք ունեցող շապիկով։

Երգչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը։

Հիշեցնենք, որ Ռիվասն ավելի վաղ սելֆի էր հրապարակել, որը մակագրել էր հետեւյալ կերպ։

«Վերելակում արված լուսանկարների ժամանակագրությամբ կարող եմ կազմել կյանքի ամբողջ սխեման։ Օրինակ՝ այս օրը աշխատավայրում առաջին անգամ հանդիպեցի նրան, ով… դաժան պատիժ կստանա։ Բայց նա դեռ տեղյակ չէ՝ ինչ հետաքրքիր իրադարձություններ են իրեն սպասվում։ Այդպիսի իրադարձություններ նա դեռ չի տեսել»,- մեկնաբանություններում կատակել էր Ռիվասը։



© NEWS.am STYLE