«Միշտ չեմ հասցնում քնել եւ ուտել…». Նազենի Հովհաննիսյան

13:53   10 դեկտեմբերի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ միշտ չի հասցնում քնել եւ ուտել։ Instagram-ում տեղադրված լուսանկարում դերասանուհին նուրբ դիմահարդարմամբ է։

«Բարի, խաղաղ, պուպուշ ու պայծառ օր եմ մաղթում ու շատ արագ անում այսօր այն գործերը, որոնք հա «էսօր-վաղը, էսօր-vաղը» ասելով՝ թողնում էի հետոյի… Թող սիրո ու աշխատանքի հաճույքն այսօր ուղեկցեն բոլորիս, ոչ թե բարկությունն ու մուննաթը։

Ես միշտ չեմ հասցնում քնել եւ ուտել… իսկ դո՞ւք»,- լուսանկարին կից գրել է Նազենին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին շքեղ զգեստով լուսանկար էր հրապարակել եւ իր կարծիքը հայտնել հայ դիզայներների մտածողության, առողջ մրցակցության մասին։



© NEWS.am STYLE