Միայնակ Եվգենի Պետրոսյանը ցանկանում է «ամուսնանա՞լ» Բուզովայի հետ

16:53   10 դեկտեմբերի, 2018

Հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ի էջում Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկի՝ Օլգա Բուզովայի հետ լուսանկար է հրապարակել։

«Россия» հեռուստաալիքի ամանորյա եթերը Եվգենի Պետրոսյանը յուրաքանչյուր տարի վարում էր կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ, բայց քանի որ զույգը բաժանվել է, այս տարի միասին չի վարի այն։ Եվգենի Պետրոսյանը բավական արագ է փոխարինող գտել՝ հեռուստահաղորդավորուհի, «Դոմ 2» շոուի աստղ 32-ամյա Օլգա Բուզովան։  

«Բամբասանքները հոգնեցրել են։ Հրապարակում եմ այնպես, ինչպես կա»,- Բուզովայի հետ հարաբերությունների մասին կատակել է Եվգենի Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել է, ինչն իր փաստաբանի հետ նշել է շամպայնի բաժակով։ Փաստաբան Սերգեյ Ժորինը նույնիսկ լուսնակար էր հրապարակել՝ գրելով. «Դե ինչ, սկսե՞նք նոր պատմություն։ Հիշու՞մ եք իմ կարգախոսը։ Կյանքը շատ կարճ է՝ բաժանվեք… 29 տարին մեկ Եվգենի Պետրոսյանը դարձավ ամուրի»։



© NEWS.am STYLE