Տաթեւ Սարգսյանը մանկության տարիների լուսանկար է հրապարակել, ցույց տվել՝ ինչպիսին էր նախքան նիհարելը

15:03   10 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը հրապարակել է մանկության տարիների լուսանկարը։

Դերասանուհին Instagram-ի Story բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն 24 ժամ անց անհետանում է, պատասխանել է իրեն ուղղված հարցերին։

Ի պատասխան իարցի՝ ինչու են իրեն Տաթեւ անվանել, դերասանուհին մանկության տարիներից լուսանկար է հրապարակել, որը հետեւյալ կերպ է մակագրել․ «Պապաս է դրել։ Տ… Տիգրան՝ Տիգրան Մեծի պատվին, իմն էլ՝ Տ… Տաթեւ վանքի»:

Դերասանուհին նաեւ հայտնել է՝ որքան է իր հասակը եւ լուսանկար տեղադրել այն շրջանից, երբ 67 կգ է կշռել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին ոճային լուսանկար էր հրապարակել ու գրել. Ոճային լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Էլ առաջվա պես չես սիրում ուրիշներին․ սիրում եմ քեզ։ Շրջադարձի ես ենթարկվում՝ շրջվում ու վերադառնում ես մոտդ։ Ուրիշ մեկի թիկունքին հենվել էլ չես ուզում․ քեզ քո երկու ոտքերը լրիվ հերիք են այլեւս երբեք հավասարակշռությունդ ուրիշների առաջ չկորցնելու համար։

Ու միայն սառը հատակը երբեք չի օգտվի դրանից։ Թող ընդունեն քո խաղից դուրս կերպարը։ Եթե չընդունեն էլ, հերն էլ անիծած։ Հեռու մի տեղ ուղարկիր նրանց, որ քեզ խաղալիք կկարծեն։ Ու հեռվից նայիր՝ ոնց են կապիկանում նրանք, որ դեռ երեկ առյուծ էին։ Միշտ էլ այսպես ենք մեծանում, երբ շրջվում եւ վերադառնում ենք մեր իսկական էությանը՝ կատարելով կյանքի ամենամեծ շրջադարձը։ Էլ առաջվա պես չենք սիրում ուրիշներին․ սիրում ու պատկանում ենք մեզ»։



© NEWS.am STYLE