«Ես կարոտում եմ Կարդի Բիին»․ Offset-ի  հուզիչ գրառումը

18:17   10 դեկտեմբերի, 2018

Դատելով ամերիկացի հիփ-հոփ կատարող Offset-ի գրառումներից՝ նա ծանր ապրումներ ունի Կարդի Բիից բաժանվելու պատճառով։ Երաժիշտը Twitter-ում հուզառատ գրառում է արել այն մասին, որ շատ է կարոտում նախկին կնոջը։

Կարդի Բին, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունը։ «Ես կարոտում եմ Կարդի Բիին»,- գրել է երաժիշտը։ Երկրպագուները ցնցված են այս հայտարարությունից։

Ավելի վաղ Կարդի Բին ձեռքից ցուցադրաբար հանել էր մատանին եւ դադարել Instagram-ում հետեւել Offset-ին։  

Արդեն 4 ամիս է անցել այն օրվանից, երբ Կարդի Բին հայատարարել է բաժանման մասին։ Երգչուհու խոսքով՝ ամուսնական կյանքն այնքան էլ երջանիկ չէր, որքան իրենք սպասում էին։  Ըստ լուրերի՝ ամուսնալուծության հիմնական պատճառը Offset-ի դավաճանություններն են, եւ նույնիսկ փոքրիկ դուստրը զույգին չի օգնել պահպանել հարաբերությունները։

Աղբյուրը՝ TMZ

Լուսանկարները՝ Tatle, Peopletalk



© NEWS.am STYLE