Ջենիֆեր Լոպեսը՝ խորհրդային դպրոցական համազգեստի նմանվող հագուստով

23:33   10 դեկտեմբերի, 2018

49-ամյա դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հիացրել է կազմվածքով՝ ներկա գտնվելով իր մասնակցությամբ «Սկսիր նորից» (Second Act) ֆիլմի պրոմո ցուցադրությանը։  

Լոպեսը հանրությանը ներկայացել է Valention ապրանքանիշի կարճ սեւ զգեստով, որը շատերին դպրոցականի համազգեստ է հիշեցրել։ Դասական սեւ զգեստը լրացնում էր օձիքը եւ ժանեկավոր գործվածքը լանջաբացվածքի հատվածում։ Զգեստը զարդարդում էին նաեւ բոլորածալերը։

Լոպեստը զամշե երկարաճիտ կոշիկներ էր կրում, որի հեղինակը Cassadei ապրանքանիշն է։ Լոպեսը նախապատվություն էր տվել բրոնզագույն դիմահարդարմանը։



© NEWS.am STYLE