Ալեքսիս Օհանյանի հայրը քնել է երեխայի հետ զբոսանքի ընթացքում

19:15   10 դեկտեմբերի, 2018

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում զվարճալի լուսանկար է հրապարակել, որը հիացրել է հետեւորդներին։

Նա տեղադրել է հոր լուսանկարը, ով հսկել է թոռնուհուն՝ Օլիմպիային եւ քնել զբոսանքի ընթացքում։

«Պապիկը հսկում է»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիս Օհանյանը։

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին ծնվել է Ալեքսիս Օհանյանի եւ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսի դուստրը՝ Օլիմպիան։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE