Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը հանդիպում է նրա  նմանակի հետ

17:17   10 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, կարծես թե մինչեւ այժմ չի կարողացել մոռանալ նրան։ Օգտատերեը նման եզարահանգում են արել՝ տեսնելով նրա նոր սիրուն, ով շատ նման է Քիմ Քարդաշյանին։

NBA-ի նախկին աստղ Համֆրիսը նոր ընկերուհու հետ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում՝ Լոս Անջելեսի փողոցներով զբոսանքի ընթացքում։ Սիրահար զույգի լուսանկարները վայրկենական հայտնվել են համացանցում. նրանք ուղեւորվել են Լոս Անջելեսի էլիտար ռեստորաններից մեկը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եւ հայտնի սպորտսմենի բաժանման մասին հայտնի է դարձել 2013թ.-ին:

Քիմ Քարդաշյանը դրանից հետո սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Radaronline,Rex Features



© NEWS.am STYLE