Սելին Դիոնի մանկական հագուստը երեխաներին գենդերային կարծրատիպեր չի պարտադրի

17:57   10 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Սելին Դիոնը հայտնել է իր նոր ծրագրի մասին՝ մանկական հագուստի հավաքածու, որը կներառի զգեստապարահանի 70 իր՝ ժակետներ, տոպեր, լեգինսներ եւ այլն։

Հագուստը նախատեսված է մինչեւ 14 տարեկան երեխաների համար, հետաքրքիրնէ ու ոճային, օգտագործված են ամենատարբեր պրիտեր ու ապլիկացիաներ։

Ինչպես հայտնում է Independent-ը, հավաքածուն մի առանձնահատկություն ունի․ այն գենդերային կարծրատիպեր չի պարտադրում։ Սելին Դիոնի կարծիքով՝ նա իրավունք չունի իր ստանդարտները պարտադրել ծնողներին, այդ պատճառով էլ հագուստը չեզոք է։

«Ընդ որում, մենք չենք պատրաստվում փոխել հանրության կողմից ընդունված գենդերային նորմերը։ Մենք պարզապես ուզում ենք ասել, որ յուրաքանչյուր երեխայի անհատականությունը պետք է հարգել»,- ասել է նա։

Դատելով Instagtram-ում հայտնված լուսանկարներից՝ հավաքածուն բավական գրավիչ է, բայց Սելինի գաղափարը տարօրինակ է։ Ընդ որում այն աշխարհում, ուր գենդերային տարբերություններն այդքան լղոզված են, նորմերի մասին կարելի է նույնիսկ չխոսել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Independent, Instagram



© NEWS.am STYLE