Ֆիլիպ Կիրկորովը կանխատեսում է Օլգա Բուզովայի հաջողությունը «Եվրատեսիլ 2019»-ին

22:13   10 դեկտեմբերի, 2018

Ֆիլիպ Կիրկորովը, ով գրեթե յուրաքանչյուր տարի իր պրոդյուսերական աշխատանքները ներկայացնում է Եվրատեսլիում, մեկնաբանել է Օլգա Բուզովայի մասնակցության վերաբերյալ լուրերը։ Կիրկորովը հայտնել է, որ Բուզովան ունի անհրաժեշտ հատկությունները՝ մրցույթին հաջող ելույթ ունենալու համար։

«Այդ մրցույթում հնարավոր է ամեն ինչ, եթե հետաքրքիր ես, ավանգարդ ու ստեղծագործ։ Իսկ Օլգա Բուզովան ունի այդ բոլոր հատկությունները։ Ինչո՞ւ ոչ։ Եթե նա ընտրվի, պետք է միայն հաջողություն մաղթել եւ սպասել արդյունքների՝ ինչպես կքվեարկի Եվրոպան»,- նշել է Ֆիլիպ Կիրկորովը։

2019թ. «Եվրատեսիլը» կանցկացվի Իսրայելում մայիսի 14-18-ը։ Թե ով կներակայցնի Ռուսաստանը մրցույթում, կորոշի փորձագետներից կազմված ժյուրին։ 2018թ.-ին երկիրը ներկայացրել է երգչուհին Յուլիա Սամոյլովան, ով դեռ 2017թ.-ին պետք է մասնակցեր մրցույթին։ Այդ տարի այն անկացվում էր Ուկրաինայում։ Երգչուհու ելույթին խանգարեց սկանդալը. Սամոյլովային, ով մանուկ հասակից գամված է սայլակին, պարզապես թույլ չտվեցին մուտք գործել Ուկրաինա։ Ուկրաինայի իշխանությունների այդ որոշման պատճառը նրա կողմից Ղրիմ այցելություններ էր՝ կղզում հանրաքվեի անցկացումից հետո։ Արդյունքում այդ տարի Ռուսաստանը չմասնակցեց «Եվրատեսիլին»։

2018թ. մրցույթը հյուրընկալել է Պորտուգալիան, եւ նման խնդիր Սամոյլովան չի ունեցել։ Սակայն, ցավոք, նա չկարողացավ հաջող ելույթ ունենալ. «I Won't Break» («Ես չեմ կոտրվի») երը կատարող արտիստը չանցավ եզրափակիչ, ինչը նախկինում երկրի որեւէ ներկայացուցչի հետ տեղի չէր ունեցել։ 2018թ. մրցույթում հաղթեց իսրայելցի Նետա Բարզիլայը, ով հոռուստադիտողին զարմացրեց «Խաղալիք» կատարմամբ։

Սամոյլովայի ձախողումից հետո մրցույթին մասնակցելու մտարդության մասին հայտնեց Օլգա Բուզովան։ Նա նշել է, որ Յուլիան «թույլ մասնակից էր, ով փորձ ոեւ ինքնավստահություն չուներ»։ Այդ ժամանակ Բուզովան հայատարարեց, որ Ռուսաստանը եզրափակչից դուրս չէր մնա, եթե ինքը ելույթ ունենար երկրի անունից։

Աղբյուրը՝ Starhit

Լուսանկարները՝  Vladtime, Hochu.ua



© NEWS.am STYLE