Ինչպե՞ս գրագետ եւ ճաշակով կրել դեղին հանդերձանք ձմռանը

15:15   11 դեկտեմբերի, 2018

Մի վախեցեք համարձակ երեւալուց․ վառ գույներ կարելի է կրել ոչ միայն աշնանն ու գարնանը, այլեւ ձմռանը։

Ընտրեք դեղինի երանգներ, քանի որ դրանք շատ են համապատասխանում սեւի, շագանակագույնի, սպիտակի, բեժի, կանաչի, ոսկեգույնի, արծաթագույնի հետ։ Եթե այս գույները համադրեք, ապա կստանաք համարձակ, գեղեցիկ, ոճային, հարմարավետ լուքեր, որոնց շնորհիվ մռայլ ու ձանձրալի եղանակը միանգամից կանհետանա։ Դեղինի տարբեր երանգներ գոյություն ունեն․ լիմոնի, մանանեխի, աշնան արեւի տակ խամրած տերեւների ու նարնջագույնի երանգներով։ 



© NEWS.am STYLE