Լողազգեստ, որը գրեթե չի ծածկում մարմինը. Էմիլի Ռատակովսկին ցնցել է համացանցը

11:07   11 դեկտեմբերի, 2018

Մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին, ով հայտնի է դարձել Instagram-ում ներքանազգեստով եւ լողազգեստով հրապարակված լուսանկարների շնորհիվ, կրկին անկեղծ լուսանկար է տեղադրել։ Ռատակովսկին գովազդում է լողազգստի իր հավաքածուն՝ Inamorata Swim: 

Օգտատերերը մոդելի հավաքածուն հասցրել են «միկրոներքնազգեստներ» անվանել. դրանք գրեթե չեն ծածկում մարմինը։

Instagram-ում հրապարակված վերջին լուսանկարն անտարբեր չի թողել օգտատերերին. լողազգեստի թելերը հազիվ են ծածկում նրա մարմնի ինտիմ հատվածները։

Նշենք, որ Ռատակովսկու ստեղծած ապրանքանիշը ստացել է M/RATA անվանումը։ Առաջին հավաքածուն վաճառքի է հանվել նոյեմբերի 22-ից. հրապարակված առաջին լուսանկարներում Էմիլին մուգ կարմիր գույնի լողազգեստով է։



© NEWS.am STYLE