Գրեթե ամբողջովին մերկ Քենդալ Ջենները եւ հղի Մեգան Մարքլը՝ British Fashion Awards 2018-ին

10:01   11 դեկտեմբերի, 2018

Հայտնի մոդել Քենդալ Ջենները կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Լոնդոնյան Royal Albert Hall-ում անցկացվող British Fashion Awards մրցանակաբաշխությանը մոդելը գրեթե ամբողջովին մերկ է ներկայացել։

Julien Macdonald-ի հեղինակած թափանցիկ զգեստը ցուցադրում էր Քենդալ Ջենների գեղեցիկ մարմինը։ Տարվա լավագույն մոդել մրցանակին նա չարժանացավ, սակայն լրջորեն «անհանգստացրեց» հանրությանը։

Ի դեպ, սա սուպերմոդելի առաջին «մերկ» զգեստը չէ. 2017թ. Met Gala-ին Քենդալը  կրում էր թափանցիկ սեւ զգեստ, որը մեջքի հատվածում լայն բացվածք ուներ։

Լրագրողներն ու լուսանկարիչները ֆիքսել են նաեւ Քեյն Գերբերի, Ռոզի Հանթինգթոն-Ուիթլիի եւ Վիկտորիա Բեքհեմի ոճային կերպարները. ի դեպ, Բեքհեմը մրցանակաբաշխությանը ներկայացել էր էլեգանտ սեւ զգեստով։

Արքայազն Հարի կինը՝ Մեգան Մարքլին, որոշել էր անձամբ շնորհակալություն հայտնել իր հարսանյաց զգեստի հեղինակին՝ Givenchy նորաձեության տան ստեղծագործական տնօրեն Քլեր Ուեյթ Կելերին։ Սասեքսի դքսուհին սեւ թավշյա զգեստ էր կրում, որի հեղինակը եւս Քլերն է։ 

Նկատելի էր, որ Մեգան Մարքլի մասնակցությունն անակնկալ էր բոլորի, այդ թվում դիզայների համար. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել՝ բրիտանացի դիզայներների մեծարման երեկոյանին իմ նոր տանը՝ Մեծ Բրիտանիայում»,- ասել է Հարրիի կինը։  

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily MailCosmopolitan 

GettyImages, Richard Young/Rex



© NEWS.am STYLE