Քլոե Քարդաշյանը վերականգնել է կազմվածքը հղիությունից հետո

18:09   11 դեկտեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանը ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը դստեր ծնունդից հետո։ 34-ամյա Քարդաշյանը 7 ամիս շարունակ աշխատել է այդ նպատակով՝ այցելել է մարզասրահ, հետեւել սննդակարգի՝ ամբողջությամբ հրաժարվելով շաքարից։ Instagram-ում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում Քլոեն Fendi ապրանքանիշի լողազազգեստ է կրում։ Լուսանկարն ավելի քանի երկու միլիոն լայք է հավաքել։

Երկրպագուները հիացել են նրա հարթ որովայնով եւ սլացիկ ոտքերով։ Դստեր ծնունդից հետո հետեւորդները քննադատել են Քլոեին, ով եւս չէր կարողանում հավատալ, որ այդքան գիրացել է, քանի դեռ չէր տեսել պապարացիների լուսանկարները։

«Ես մի քանի անգամ կարդացել եմ Twitter-ում արված մեկնաբանությունները։ Ինձ շատ է զայրացնում, որ որոշ մարդիկ ինձ մեղադրում են կազմվածքի վրա կենտրոնացած լինելու մեջ։ Մինչեւ հղիությունը ես 5-6 օր էի անցկացնում մարզասրահում։ Դա ինձ համար սուրբ գործ է։ Ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ»,- հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է Քլոեն։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ մոտ ապագայում Քարդաշյանը ցանկանում է երեխա ունենալ։

Աղբյուրները եւ լուսանկարները՝ Instagram, Goss



© NEWS.am STYLE