Louis Vuitton-ի նոր հավաքածուն նվիրված կլինի Մայքլ Ջեքսոնին

16:19   11 դեկտեմբերի, 2018

Luis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուի ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոն պատմել է նոր հավաքածուի մասին։ Interview ամսագրին տված հարցազրույցում դիզայները նշել է, որ հավաքածուն նվիրված կլինի Մայքլ Ջեքսոնի ոճին եւ ստեղծգործությանը։ «Երբ հնչում է Մայքլ Ջեքսոնի երգը, հագուստը փոխվում է. փոխվում են ե՛ւ վերնաշապիկը, ե՛ւ տաբատը, ե՛ւ երկարաճիտ կոշիկները»,- ասել է Աբլոն։

Մայքլ Ջեքսոնի ոճը մինչ այժմ հանգիստ չի տալիս ամբողջ աշխարհի ոճաբաններին եւ դիզայներներին։ Ջեքսոնի ոճում մի կողմից նկատվում է հին Հոլիվուդի ազդեցությունը. դասական կոստյումների եւ փետրավոր գլխարկների հանդեպ սերն առաջացել է մանուկ հասակի կուռքից՝ Ֆրեդ Ասթերից, կարճ տաբատների հանդեպ սերը՝ Ջին Քելիից։

Մյուս կողմից Մայքլ Ջեքսոնի զգեստապահարանը ձեւավորվել է 70-80-ականների էստրադայի աստղերի ազդեցությամբ։ Փայլուն ժակետների հանդեպ սերն առաջացավ Ջեյմս Բրաունի, կարմիր եւ մարջանագույն երանգների հանդեպ սերը՝ Էլվիս Փրեսլիի հանդեպ սիրուց։

Մայքլ Ջեքսոնը սիրում էր նաեւ բաճկոններ, ինչը շատերը համարում են The Beatles-ի ազդեցությունը. քառյակի մասնակիցներն այդ ոճում լուսանկարվել են Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի համար։

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարը՝ GQ



© NEWS.am STYLE