Արմինկայի ամանորյա լուսանկարները

13:53   11 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ամանորյա լուսանկարներ է հրապարակել։

Instagram-ի իր էջում երգչուհին լուսանկար է տեղադրել, որում նստած է զարդարված եղեւնու դիմաց, նրա ձեռքին փոքրիկ շուն է։

Եվս մեկ լուսանկար Արմինկան հրապարակել է story բաժնում, ուր տեղեկատվությունը միայն 24 ժամ է հասանելի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին անդրադարձել էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Նա ավերված տան լուսանկար էր հրապարակել ու գրել. «Մեր երկրին միշտ բաժին են հասել ամենածանր փորձությունները։ Բայց դրանք մեզ չեն սասանել երբեք։ Մենք էլ մեր քարքարոտ երկրի նման պինդ ենք ու անկոտրում»։ 



© NEWS.am STYLE