Ուսանողը դիսերտացիա է գրել Քիմ Քարդաշյանի մասին եւ մագիստրոս դարձել

14:49   11 դեկտեմբերի, 2018

Կորդերո Մակմարին դիսերտացիա է գրել մերօրյա ամենահայտնի եւ ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Քիմ Քարդաշյանի մասին։ Հյուսիսային Արիզոնայի համալասարանի ուսանողն աշխատանքն անվանել է «Քիմ Քարդաշյանը փոխել է իմ կյանքը»։

Երիտասարդը վերլուծել է նորությունները, որոնք նվիրված են Քանյե Ուեսթի կնոջը եւ 68 էջից կազմված աշխատանք գրել նրա մասին։

«Մի տարի անքուն գիշերներից եւ 68 էջ գրելուց հետո ես վերջապես ավարտեցի համալսարանը մագիստրոսի կոչմամբ»,- գրել է Կորդերոն Twitter-ում։

Քիմը պատասխանել է հրապարակմանը՝ մագիստրոսին խնդրելով իրեն ուղարկել աշխատանքը։ Մակարմին խոստացել է, որ հենց Քարդաշյանը ստանա դիսերտացիայի կրկնօրինակը, համացանցում կտեղադրի այն։



© NEWS.am STYLE