Բրուքլին Բեքհեմը սիրավեպ է սկսել մոդելի հետ

19:19   11 դեկտեմբերի, 2018

43-ամյա Դեվիդ Բեքհեմի եւ 44-ամյա Վիկտորիա Բեքհեմի ավագ որդին՝ 19-ամյա Բրուքլինը, տարվել է հերթական մոդելով։ Բրուքլինի նոր սիրելին 21-ամյա Հանա Քրոսն է. հենց նրա հետ են երիտասարդին նկատել Լոնդոնում նախորդ երեկո։

Պապարացիները զույգին նկատել են այն պահին, երբ վերջիններս հեռանում էին երեկոյից, որը կազմակերպվել էր «Fashion Awards - 2018» մրցանակաբաշխության հանձնման կապակցությամբ։ Բրուկլինն ամուր բռնել էր Հանայի ձեռքը։

Ամենայն հավանականությամբ Բրուկլինը սիրելիին ծանոթացրել է ծնողների հետ. երիտասարդը երեկոյին ներկա էր Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների հետ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Backgrid



© NEWS.am STYLE