Քսենիա Սոբչակը լքել է L'Officiel-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

20:16   11 դեկտեմբերի, 2018

Քսենիա Սոբչակը լքում է L'Officiel-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Իրադարձությունը հազիվ թե զարմացնի մարդկանց. հոլդինգը, որի ղեկավարը Ալեքսանդր Ֆեդոտովն է, այս տարի մի շարք սկանդալների կենտրոնում է հայտնել, որոնք կապված էին աշխատակիցներին չվճարված գումարների հետ։

Սոբչակն այդ իրադարձությունը որեւէ կերպ չի մեկնաբանել, բայց խոսել է իր թիմի 4 տարվա հրաշալի աշխատանքի մասին՝ հրատարակությունն անվանելով երկրի ամենաինտելեկտուալ ամսագիրը։

«4 տարվա ընթացքում մեր թիմի հետ բազմաթիվ լավ ծրագրեր ենք իրակացրել, շապիկներ ունեցել… Բայց առաջ շարժվելու ժամանակն է։ Աշխատանքս առանց իմ թիմի չեմ պատկերացնում, առանց մարդկանց, ովքեր ծրագիրն իրագործել են ինձ հետ։ Աշխատանքը #ACMG-ում ինձ համար անհավանական փորձ էր ոչ միայն 7 տարի շարունակ գլխավոր խմբագրի պաշտոնում աշխատելու (սկզբնական շրջանում SNC-ի, ապա L'Officiel ամսագրի), այլեւ ղեկավարության հետ շփման առումով «մարզվելու» համար։ Կհասկանան նրանք, ովքեր գիտեն՝ ինչի մասին է խոսքը»,- գրել է Քսենիան։

SNC եւ Numero ամսագրերի տպագիր տարբերակներն արդեն չեն հրատարակվում, իսկ մյուս ամսագրերն ակնհայտ շեղվել են գրաֆիկից. L'Officiel-ի հոկտեմբերյան համարը հիմա է հրատարակվել։ Ամռանն ամսագիրը նաեւ դատական վեճի առարկա դարձավ Ալեքսանդր Ֆեդոտովի եւ հրատարակության նախկին ղեկավարի՝ Վլադիմիր Պոմուկչինսկու միջեւ։ Վերջինս ամռանը վերադարձրեց իր 80 տոկոս բաժնեմասը։

Սոբչակն ամսագրի գլխավոր խմբագիր է նշանակվել 2014թ., երբ Ֆեդոտովը ձեռք բերեց ամսագիրը հրատարակելու իրավունքը (հենց այդ գործարքն է այս տարի չեղյալ համարել դատարանը)։ Ամսագրի հետագա ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։



© NEWS.am STYLE