Հայտարարվել է 20-րդ դարի ամենահայտնի հիթը

21:03   11 դեկտեմբերի, 2018

Universal Music Group մեդիահոլդինգն անվանել է 20-րդ հայտնի ամենահայտնի երաժշտական կոմպոզիցիան։ Ամենաշատ լսված կատարումը բրիտանական Queen ռոք խմբի Bohemian Rhapsody երգն է, հայտնում է ընկերության Twitter-ի էջը։

Universal Music Group-ի տվյալներով՝ հեռարձակող ծառայություններում երգն ընդհանուր առմամբ լսվել է 1,5 մլրդ անգամ։

Սրան նպաստել է նաեւ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի թողարկումը, որն էկրաններ է բարձրացել 2018թ.-ին։ Բրայան Սինգերի ֆիլմը հավակնում է «Ոսկե գլոբուս» մրցանակի «լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։

Լուսանկարները՝ Twitter



© NEWS.am STYLE