«Универ»-ի աստղ Գայդուլյանը վիրավորել է հանդիսատեսին

19:00   11 դեկտեմբերի, 2018

Դերասան Անդրեյ Գայդուլյանը, ով հայտնի է «Универ» սերիալում մարմնավորած կերպրով, Պետրոպովլովսկում է «Մուրլին Մուրլո կամ բոլոր կանայք սեր են ուզում» ներկայացմամբ։ Ներկայացումներից մեկի ավարտին դերասանը տհաճ մեկնաբանություն է արել հանդիսատեսի հասցեին։

«Ուզում եմ ասել, որ լսարանի այսպիսի զզվելի վերաբերմունք չեմ տեսել այս ներկայացումը խաղալու ամբողջ ընթացքում։ Մարդիկ բացականչություններ են հնչեցնում ներկայացման ընթացքում։ Դա խոզություն է։ Այդպես չի կարելի։ Դա պարզապես նողկալի է։ Երկրորդ գործողությունը պարզապես հնարավոր չէր խաղալ»,- հայտարարել է Գայդուլյանը։

Դերսանական մենախոսության տեսագրությունն ակտիվորեն տարածվել է համացանցում։ Դրանում լսվում է, որ Գայդուլյանի ելույթը ընդհատում են դահլիճից հնչող բացականչությունները։

Կամչատկայի ֆիլհարմոնիկ միության տնօրեն Ալեքսանդր Կրասնոնոսենկիխը տեղի ունեցածը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Անտրակտի ընթացքում հանդիսատեսներից մի քանիսը բուֆետում շատ են շոմպայն օգտագործել եւ երկրոդ գործողության ընթացքում բարձր խոսել են, բացականչել տեղից։ Դերասանը նրանց նկատողություն է արել, եւ ամեն բան դրանով ավարտվել է։ Բարեբախտաբար, ստիպված չենք եղել ոստիկանություն զանգել»։

Դերասանի արտահայտություններն ակտիվորեն քննարկվում են սոցիալական ցանցերում։ Գայդուլյանի հետ տեղի ունեցածն առաջին դեպքը չէ։ Սեպտեմբերին Պետրոպավլովսկից տպավորությունների մասին իր կայքում խոսել  էր դրամատուրգ Եվգենի Գրիշկովեցը։ «Ամենուր խղճուկություն են տեսնում, որի հեղինակը մարդն է»,- գրել էր նա՝ նկատի ունենալով ոչ թե հանդիսատեսին, այլ ավելի շատ տեղական իշխանություններին։

Աղբյուրը՝ Кам24

Լուսանկարները՝ Lifenews



© NEWS.am STYLE