ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 դեկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Կարեւոր է, որ չփորձեք համեմատել այս օրվա իրադարձությունները ձեր երազած օրվա հետ: Հակառակ դեպքում` նույնիսկ ամենաերջանիկ երեկոն ձեզ համար ոչ լիարժեք կլինի: Վայելեք այն, ինչ ունեք եւ մի կառչեք երազանքերից:

ՑԼԵՐ

Սիրելիի համար համեղ ուտեստներ պատրաստեք: Այդպես դուք էլ կսնվեք նրա հետ եւ կարժանանաք նրա գովեստի խոսքերից ու լայն ժպիտին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ միլիոնատեր կզգաք: Ձեր ունեցվածքը անխնա կծախսեք ձեր սիրելիի վրա: Առատաձեռն լինելն, իհարկե, լավ հատկանիշ է, սակայն ամեն ինչ չափի մեջ պետք է լինի, այլապես վաղը կզջաք այսօրվա առատաձեռնության համար, իսկ սիրելիի պահանջներն օրեցօր կավելանան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին անվճռական կլինի որեւէ քայլ կատարելիս: Սակայն, եթե նա այդ քայլը կատարի, ձեր հարաբերություններն այլ ընթացք կստանան եւ ամբողջովին կփոխեն ձեր կյանքը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա որոշումներ կայացնելիս: Լավ կլինի, որ օգնեք նրան այդ հարցում, քանի որ նրա ճիշտ որոշումներից է կախված նաեւ ձեր հարաբերությունների հետագա ընթացքը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիի գործողությունները անհասկանալի կլինեն ձեզ համար: Շատ ջանք պետք է թափեք հասկանալու համար, թե ինչպես կարող էր ձեզ համար այդքան մտերիմ եւ սիրելի անձնավորությունը ձեր կամ մեկ ուրիշի հանդեպ նման ստորություն անել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելիին նամակ ուղարկեք: Կապ չունի, որ վիճել եք նրա հետ: Նա շատ կուրախանա տեսնելով ձեր նամակը, իսկ հետո դրա մասին կպատմեք ձեր թոռնիկներին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք այսօր ձեզ երես տալ: Արեք այն, ինչ ուզում եք, դուք այդպես ավելի գրավիչ կդառնաք: Դա նաեւ կօգնի անձնական կյանքը կարգավորելու գործընթացին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին ձեզանից անկախ է դարձել եւ ամեն ինչ ինքնուրույն է անում: Այս փաստը ձեզ ոչ կուրախացնի, ոչ էլ կտխրեցնի: Ամեն դեպքում սա իրականություն է, որի հետ պետք է հաշտվեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր կցանկանաք ձեր հարաբերությունները տանել կյանքի որեւէ էտապ ու, չնայած գիտեք, որ սա անհնար է, այս միտքը ձեզ չի լքի մինչեւ երեկո: Կարեւորը, որ այն չազդի ձեր տրամադրության վրա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Փորձեք ձեր սիրելիի համար ստեղծել հարմարավետություն: Իհարկե, իդեալական կլիներ բուխարու առջեւ ռոմանտիկ զրույցը, բայց կարող եք բավարարվել նաեւ խոհանոցում նստելով եւ համեղ ուտեստներ համտեսելով:

ՁԿՆԵՐ

Չզարմանաք, որ այսօր առանց որեւէ ջանք թափելու հաջողության հասնեք. Դուք դրան արժանի եք: Բայց պետք չէ թուլանալ: Հիշեք, որ կյանքը լի է նաեւ դժվարություններով:



© NEWS.am STYLE