Հայկոն մայրիկի հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել նրա տարեդարձը

22:42   11 դեկտեմբերի, 2018

Երգիչ, կոմպոզիտոր Հայկոն սոցցանցերի իր էջերում այնքան էլ ակտիվ չէ։ Սակայն, իր հետեւորդներին ու երկրպագուներին նա պարբերաբար ուրախացնում է՝ հրապարակելով աշխատանքային, ընտանեկան լուսանկարներ ու տեսանյութեր։

Այսօր Հայկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ջերմ գրկախառնված է իր մայրիկի հետ։ Երգիչը լուսանկարին կից շնորհավորելով մայրիկի տարեդարձը՝ գրել է․«Շնորհավոր ծնունդդ, մամ ջան»։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանն իր Instagram-ի story բաժնում լուսանկար էր տեղադրել, որում սիրելիի՝ Հայկոյի գրկում էր: Նա նաեւ մեկնաբանել էր ջերմ լուսանկարը՝ գրելով. «Թող այս պահը տեւի հավերժություն»:



© NEWS.am STYLE