Անկողնում՝ մարդասպանի կողքին․ Նիքի Մինաժի սիրելին բռնարար է  

11:01   12 դեկտեմբերի, 2018

Ամերիկացի ռեփ կատարող Նիքի Մինաժը հերթական անգամ ցնցել է երկրպագուներին։ Այս անգամ երգչուհին զարմացրել է ոչ թե անկեղծ հագսուտով կամ պահվածքով, այլ սիրելիի ընտրությամբ։

Երգչուհին սիրավեպ է սկսել Քեննեթ Փեթի անունով տղայի հետ, ով ազատազրկված է եղել ոչ կանխամտածված սպանության համար։

Ինչպես հայտնում է TMZ-ն, 2002թ. ապրիլի 27-ին տղամարդը երկու կրակոց է արձակել Լամոնտ Ռոբինսոնի որովայնի հատվածին։ Նա ստացած վնասվածքներից մահացել է։ 2006թ. Փեթին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, 7 տարի անց՝ վաղաժամկետ ազատ արձակվել։

Միայն թե սա ամենը չէ. Նիքի Մինաժի սիրելին մեղադրվել է նաեւ 16-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Նա պետք է անազատության մեջ անցկացներ կես տարուց մինչեւ 4 տարի, սակայն հայտնի չէ՝ որքան ժամանակ է վերջինս զրկված եղել ազատությունից։

Ամենայն հավանականությամբ, Նիկի Մինաժն ուշադրություն չի դարձնում սիրելիի անցյալին, եւ դատելով սոցիալական ցանցերում հայտնվող լուսանկարներից՝ զույգն իսկապես երջանիկ է։



© NEWS.am STYLE