Բացառիկ լուսանկար. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ երեխաների հետ

11:43   12 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը, ով հազվադեպ է լուսանկարներ հրապարակում ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ երեխաների հետ, ընտանեկան լուսանկարներ է տեղադրել։ Աստղային ընտանիքը տոնում է որդու ծննդյան օրը։

«Նշում ենք Սեյնթի ծննդյան օրը թեմատիկ երեկույթով`Տարզանի ոճով»,- Instagram-ում հրապարակված լուսանկարներին կից գրել է Քիմ Քարդաշյանը։  

Քիմ Քարդաշյանը 2014թ.-ից ամուսնացած է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, ում հետ մինչ հարսանիքը հանդիպում էր 2 տարի։ Սա նրա երրորդ ամուսնությունն է։ Զույգը երեք երեխա ունի՝ 5-ամյա Նորթ Ուեսթը, 3-ամյա Սեյնթ Ուեսթը եւ 11 ամսական Չիկագո Նոել Ուեսթը։

Ի դեպ, Քարդաշյանի ավագ դուստրը հաճախ է դիմահարդարում մայրիկին: News.am Style-ն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է 5-ամյա Նորթ Ուեսթը հարդարում Քիմին։



© NEWS.am STYLE