Վարպետության դաս թագուհուց. Ռանիա ալ-Աբդուլան սովորեցնում է՝ ինչպես հագուստ ընտրել լայն տարածում ունեցող խանութից

12:13   12 դեկտեմբերի, 2018

Արաբական աշխարհի ամենաոճային կինը՝ Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Աբդուլան, մասնակցել է արաբական սոցիալական մեդիայի գագաթնաժողովին, որն անցկացվել է Դուբայում։ Թագուհին ոչ միայն ելույթ է ունեցել, այլեւ արժանացել է «տարվա ազդեցիկ մարդ» մրցանակին։

Ռանիա ալ-Աբդուլան գագաթնաժողովին մասնակցել է էլեգանտ կերպարում՝ մուգ կանաչ թավշյա բլուզ եւ մանրածալերով շրջազգեստ։ Ի տարբերություն Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի, ով նախօրեին անցկացված միջոցառմանը մասնակցելու համար ընտրել էր Givenchy ապրանքանիշի թավշյա զգեստ, թագուհին հագուստն ընտրել էր աշխարհում ամենավաճառվող ապրանքանիշերից մեկից՝ Zara-ից։

Zara-ի պաշտոնական կայքում շրջազգեստի արժեքը մոտ 50 դոլար է։

Թագուհին այն համադրել էր գոտու եւ բարձրակրունկ կոշիկների հետ։  

Աղբյուրը՝ Vogue

Լուսանկարները՝ Shutterstock,Instagram



© NEWS.am STYLE