Քենդալ Ջենները լողազգեստով լուսանկար է հրապարակել

17:11   12 դեկտեմբերի, 2018

Քենդալ Ջեններն Instagram-ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել։ Մոդելը կրում է Lioness ապրանքանիշի վանդակավոր բիկինին, որոնք բավական տարածված են։ Լողազգեստը կարելի է գնել ընդամենը 18 դոլարով, սակայն խորհուրդ ենք տալիս շտապել, եթե այն ձեզ դուր է գալիս․ այսպիսի գովազդի դեպքում այն կարող է շատ արագ սպառվել։  

Լուսանկարում սուպերմոդելը նստած է գրավիչ դիրքով, իսկ լողազգեսն ընդգծում է նրա գեղեցիկ մարմինը։ Եթե Ամանորին ծրագրել եք հանգստի մեկնել, այս լողազգեստը կարող է իդեալական տարբերակ լինել։

Հիշեցնենք, որ հայտնի մոդելը լոնդոնյան Royal Albert Hall-ում անցկացվող British Fashion Awards մրցանակաբաշխությանը գրեթե ամբողջովին մերկ էր ներկայացել։ Julien Macdonald-ի հեղինակած թափանցիկ զգեստը ցուցադրում էր Քենդալ Ջենների գեղեցիկ մարմինը։



© NEWS.am STYLE