Ջուլիետ Բինոշը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը

13:41   12 դեկտեմբերի, 2018

Ֆրանցիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը կգլխավորի Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը, հայտնում է Associated Press-ը։

Որոշման մասին հայտնել  են փառատոնի կազմակերպիչները։ Ֆրասիացի դերասանուհին արդեն հայատարարել է, որ ուրախությամբ եւ հոգատարությամբ կստանձնի այդ պարտականությունը։

Փառատոնը կանցակցվի Գերմանիայի մայրաքաղաքում 2019թ. փետրարի 7-17-ն ընկած ժամանակահատվածում։ Արդեն հայտնի է, որ փառատոնի բացմանը կցուցադրվի Լոնե Շերֆինգի «Անծանոթների բարությունը» ֆիլմը։  

Լուսանկարը՝ Celebsla.com



© NEWS.am STYLE