Ջիջի Հադիդը Նյու Յորքում շրջել է կոստյումով, որը կրել է մերկ մարմնին

15:05   12 դեկտեմբերի, 2018

Սուպերմոդել Ջիջի Հադիդին նկատել են Նյու Նորքում՝ IMG Models մոդելային գործակալության ճանապարհին։

Մոդելը վառ կերպար է ընտրել՝ Ronald van der Kemp ապրանքանիշի նարնջագույն կոստյում, Moschino-ի կաշվե վերարկու եւ Christian Louboutin-ի երկրաճիտ կոշիկներ։ Հադիդը կոստյումը կրում էր մերկ մարմնին՝ առանց ներքազգեստի։

Ջիջի Հադիդին կարծես թե շատ է դուր եկել հաջորդ տարվա գույնը. Pantone հետազոտական եւ տեղեկատվական կենտրոնը 2019թ. գույն է անվանել մարջանագույնը (Living Coral):

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE