«Ամենադժվարը հավատը չկորցնելն է…». Նազենի Հովհաննիսյան

17:51   12 դեկտեմբերի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում նշելով, որ ամենադժվարը հավատը չկորցնելն է։

«Ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը արածդ գործի, ընկերոջդ, ՄԱՐԴՈՒ նկատմամբ, հավատը՝ դավանածդ արժեքների, միջավայրիդ նկատմամբ, հավատը՝ քո ճշմարտացի լինելու, տեսություններիդ ու կյանքիդ համապատասխանության, սկզբունքներիդ ու հավատարմության նկատմամբ հավատը, հավատը ուժիդ ու կարող լինելուդ, հավատը՝ առաջնորդիդ, կամքիդ ու կյանքիդ նկատմամբ, հավատը… Սիրուդ նկատմամբ։

Թե հավատքը ճեղք տվեց, կճեղքվի նաեւ մարդը, նրա կարողությունն ու կամքը։ Մարդը կազմաքանդվում է առանց հավատի… Աշխարհին ցեցի պես քայքայել է կասկածը…. Ճեղքել հավատն ու կազմաքանդել մարդուն։ Ամենադժվարը ՀԱՎԱՏԸ չկորցնելն է… Խոսքը կարող է լցնել անհավատության ճեղքերը, ու կարող է քանդել… (NH):

Դիոգենեսը լապտերով մարդ էր փնտրում, մենք լապտերով հավատ ենք «փնտրելու»»,- գրել է նա։



© NEWS.am STYLE