Բրիթնի Սփիրսը զարմացրել է արտաքին տեսքով

16:06   12 դեկտեմբերի, 2018

Բրիթնի Սփիրսը ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում է հայտնվել 24-ամյա ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ։ Զույգը զբոսնում էր Լոս Անջելեսում։ Լուսանկարում երեւում է, որ երգչուհին առհասարակ հոգ չի տարել արտաքին տեսքի մասին։

Բրիթնին հանրությանը ներկայացել է թափանցիկ, սպիկատ բլուզով, որը ցուցադրում էր կապույտ կրծկալը, մուգ ջինսով եւ հողաթափերով։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում։ Նրա սիրելին մուգ կապույտ գույնի շապիկ, սեւ տաբատ եւ մոխրագույն սպորտային կոշիկներ էր կրում։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Բրիթնի Սփիրսը դարձել է Kenzo ապրանքանիշի դեմքը։ Փիթեր Լինդբերգի հեղինակած նկարներում երգչուհին ցուցադրում էր 80-ականների ոճով ջինսե վերարկուն, երկարաճիտ կոշիկներն ու բլուզները։



© NEWS.am STYLE