«Այս խոսքերը, կարծես, վկայում են այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Երբ սիրում ես ինձ» երգը

14:49   12 դեկտեմբերի, 2018

Իվետա Մուկուչյանը երկրպագուներին ներկայացել է պրեմիերայով: Երգչուհին կատարել է Շառլ Ազնավուրի «Quand Tu M'Aimes» երգը՝ այն ներկայացնելով հայկական տարբերակով: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Պերճ Թուրաբյանը, իսկ դաշնամուրային նվագակցությունը` Լիլիթ Նավասարդյանը:

«Ես շատ մեծ ցանկանություն ունեի կատարելու Շառլ Ազնավուրի՝ «Quand Tu M'Aimes» երգը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»: Կարծում եմ, որ այս երգը պետք է նաեւ կնոջ շուրթերից հնչի:
Այս խոսքերը, կարծես թե, վկայում են այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել: Երբ ես եմ սիրում, ես սիրում եմ ամբողջապես…

Երգը նվիրվում է մեծն մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակին»,-նշել է երգչուհին:



© NEWS.am STYLE