Սյուզի Մենկեսին քննադատել են Dolce & Gabbana-ի հավաքածուի վերաբերյալ գրախոսության համար

23:09   12 դեկտեմբերի, 2018

Նորձեւության քննադատ Սյուզի Մենկեսին քննադատել են Dolce & Gabbana ապրանքանիշի հավաքածուի վերաբերյալ գովասանական գրախոսության համար։ Քննադատության հեղինակը «1Granary» ամսագիրն է։ Խնդիրը սկանդալն է, ոը ստեղծվել է բրենդի եւ Չինաստանում դրա հավաքածուի շուրջ. օգատերերն այն ռասիստական են համարել, ինչի մասին News.am Style-ն արդեն գրել է։

«Սյուզի Մենկես, հավանաբար պետք չէ հիշեցնել ազդեցության մասին, որը հեղինակները կարող են ունենալ մշակույթի վրա։ Այդ պատճառով զարմանալի է եւ ոչ մխիթարող նման գրախոսություն կարդալ բրիտանական Vogue-ում։ Նորաձեւությունը վակումում չի ստեղծվում։ Հագուստը, նախքան պոդիում բարձրանալը,  հրաշքով չի հայտնվում ոչ մի տեղից։ Ռասիզմն իրականություն է, եւ այն ամեն օր ազդում է նորաձեւության աշխարհի վրա»,- գրել են «1 Granary»-ի հեղինակները։

Հիշեցնենք, որ աղմուկը բարձրացել էր երեք թեմատիկ տեսանյութերի պատճառով, որոնք իտալացի դիզայներները հրապարակել էին Weibo սոցիալական ցանցում։ Դրանցում չինացի մոդելը բացատրում են՝ ինչպես փայտիկների օգնությամբ իտալական կերակուր ուտել։



© NEWS.am STYLE