Վիկտորյա Լոպիրյովան հաստատել է հղիության մասին լուրերը

19:13   12 դեկտեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան, ով աշխարհի 2018 թ. առաջնության դեսպանն է,  սպասում է առաջնեկին։ Երեխայի հայրը Նիկոլայ Բասկովը չէ, ում հետ Լոպիրյովան պատրաստվում էր ամուսնանալ, ոչ էլ Հենրիխ Մխիթարյանը, ում հետ սիրավեպ Լոպրիյովային վերագրում էին ԶԼՄ-ները:

Վիկտորյան երկար ժամանակ լռություն էր պահպանում։ Ամանորի նախօրեին հաղորդավարուին «КП»-ին տված հարցազրույցում ասել է, որ մայրանալու է եւ շատ երջանիկ է։ «Իմ կյանք նոր զգացմունք է ներխուժել, ես անսահման երջանիկ եմ»,- խոստովանել է Լոպիրյովան։

Հարցին՝ ում է պատկանում իր սիրտը, Վիկտորյա պատասխանել է, որ տղամարդը, ով իր կողքին է, հանրային մարդ չէ։

«Ես միշտ ցանկացել եմ, որ կողքիս լինի ոչ թե նա, ով կարողանում է գեղեցիկ խոսել, այլ նա, ով գործում է… Կյանքիս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել եւ հաճախ պատասխանել հարցին՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը։ Ասել էի, որ նա պետք է հոգով ուժեղ լինի, խելացի, մեծահոգի։ Ես հանդիպել եմ այդպիսի տղամարդու»,- ասել է Լոպիրյովան։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE