Ժաննա Լեւինան իրենից «մի փոքր տգեղ եւ մի փոքր գեր» ընկերուհի է գտել

18:03   12 դեկտեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ի էջում 2019թ. խորհրդանիշի հետ լուսանկար է հրապարակել։ Կադրն արվել է ТНТ հեռուստաընկերության ամանորյա նկարահանումների ընթացքում։

«Հաջորդ տարվա համար ընկերուհի եմ գտել։ Նա մի փոքր ավելի վախեցնող է, մեծ, հիմար եւ գեր։ Այդպիսիների հետ քեզ միշտ ավելի գեղեցիկ, ավելի երիտասարդ, խելացի, նիհար ու հարմարավետ ես զգում»,- մտածում էր երկկճղակավոր կաթնասունը, որը խոշոր մարմին ու կարճ ոտքեր ունի եւ հարմար տեղավորվել էր իմ ձեռքերում։ Ասացեք՝ այսքանից հետո նա խոզ չէ՞։ Հ.Գ. Հուսամ՝ իմ հին երիտասարդ ընկերուհիներն ինձ հետ այս սկզբունքով չեն շփվում… Թե՞»,- գրել է Լեւինան»։

Ավելի վաղ Ժաննա Լեւինան լուսանկարներ է հրապարակել ТНТ հեռուստաընկերության ամանորյա նկարահանումներից։ Ի դեպ, նույն խոզուկի հետ լուսանկար էր հրապարակել նաեւ Դեմիս Կարիբիդիսը, ով հայտնել էր, որ հաջորդ տարի համարներ է ցուցադրելու միայն նրա հետ։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE