Վիկտորիա Բեքհեմն ազատվել է ամուսնուն նվիրված դաջվածքից

22:11   12 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, ազատվել է հրեական գրով դաջվածքից, որը խորհրդանշում էր զգացմունքներն ամուսնու հանդեպ։ «Ես պատկանում եմ սիրելիիս, սիրելիս պատկանում է ինձ»,- դաջված էր Բեքհեմի մեջքի հատվածում։

2015թ.-ից Վիկտորիա Բեքհեմը որոշել է ազատվել դաջվածքներից։ Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Վիկտորիան որոշել է ազատվել դաջվածքներից, որպեսզի նորաձեւության աշխարհի իր գործընկերները ճանաչեն իրեն։

Սակայն շատ երկրպագուներ իրենց տարբերակն են առաջարկել։ Օգտատերերն այն կարծիքին են, որ դիզայներն այդ կերպ հաստատել է ճգնաժամն ամուսնական հարաբերություններում։  

Դաջվածքից ազատվելն այնքան էլ հեշտ չի եղել։ Այն բավական մեծ տեղ է զբաղեցրել։ Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail-ը, Վիկտորիային հաջողվել է դա անել։ Վերջին անգամ հանրությանը ներկայանալիս դիզայները կրում էր սեւ զգեստ՝ բաց մեջքով, եւ նկատելի էր, որ դաջվածքի հետքերը գրեթե անհետացել են։

Լուսանկարները՝ Backgrid, WENN



© NEWS.am STYLE