Ինչպես է հայն աշխարհին նվիրել Սուրբ Ծննդյան քաղցր խորհրդանիշը

20:53   12 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 12-ին ողջ կաթոլիկ աշխարհը տոնում է անուշահացե (пряник) տնակի օրը։ Գրեթե բոլոր ընտանիքներում թխում են իմբիրով ամենատարբեր քաղցրավենիք։ Ի դեպ, քչերը գիտեն, որ լեգենդի համաձայն կոճապղպեղից պատրաստված այս քաղցրավենիքը 992թ․-ին Եվրոպա է տարել հայ վանական Գրիգորի Մակարը։ Հենց նա է ֆրանսիացի քրիստոնիաներին սովորեցրել պատրաստել այս անուշեղենը։ Ավելի ուշ բաղադրատոմսը վերցրել են գերմանացիները, շվեդներն ու անգլիացիները։

Այս տոնը նշելու իդեալական վայր է համարվում Նորվեգիայի անուշահացե քաղաք Բերգենը։ Դրա շինարարության վրա աշխատում են բոլոր բնակիչները՝ քաղցրավենիք թխում են նաեւ մանկապարտեղներում, տներում, դպրոցներում, կազմակերպություններում։ Բերգենում նմանատիպ առաջին քաղաքը հայտնվել է 1991թ․-ին։ Քաղցրավենիքի հիմնական մասը պատրաստվում է երեխաների ձեռքերով, սակայն կան նաեւ ավելի մեծ շինարարներ։

Նորվեգիան Հայաստանից շատ հեռու է գտնվում, սակայն փորձեք պատրաստել դասական կոճապղպեղից պատրաստված խմոր, իսկ դրանից տնակ սարքելու հարցում Ձեզ կօգնի NEWS.am Style-ի առաջարկած բաղադրատոմսը։

Բաղադրիչներ

ալյուր – 350 գր․

սոդա – 1 թ․գդ.

մանրացված կոճապղպեղ – 2 թ․գդ.

մանրացված դարչին – 1 թ․գդ.

կարագ – 125 գր․

շաքարավաղ – 175 գր․

ձու – 1 հատ

օշարակ – 4 ճ. գդ․



© NEWS.am STYLE