NEWS.am STYLE-ը երեխաների համար ամանորյա մրցույթ է հայտարարում

22:26   12 դեկտեմբերի, 2018

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

NEWS.am STYLE-ը հայտարարում է ամանորի վիդեո-մրցույթ՝ մինչեւ 10 տարեկան երեխաների համար։

Այսօրվանից սկսած մինչեւ դեկտեմբերի 24-ը ուղարկեք ձեր բալիկների ամանորյա վիդեո-շնորհավորանքները (նաեւ ցուցադրելով նրանց ուշագրավ ունակությունները` երգ, պար, ձեռքի աշխատանք, նմանակում, ասմունք եւ այլն) [email protected] հասցեին:

NEWS.am STYLE-ի անձնակազմն ու հայտնի մարդկանցից կազմված ժյուրին (դերասանուհի Ելենա Բորիսենկոն եւ երգչուհի, «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի մասնակից Բեթթին) կընտրեն ամենաօրիգինալ 20 տեսանյութերը, որոնք կհայտնվեն մեր կայքում եւ NEWS.am STYLE-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում, իսկ նրանց հերոսները մեր կողմից կարժանանան ամանորյա նվերների:



© NEWS.am STYLE