Ինչպես նվաճել տղամարդու սիրտը

21:14   14 դեկտեմբերի, 2018

Ինչպես նվաճել անծանոթին կամ սիրելի մարդուն: Այդ հարցերին պատասխաններն անհրաժեշտ է ստանալ  հենց արական սեռից: 

1. Սառը գեղեցկություն

Ինչպես նվաճել տղամարդու սիրտը… Դա հարց չէ, այլ գայթակղության մի ամբողջ արվեստ: Գայթակղել նշանակում է հմայել:  Տղամարդուն հմայել կարող է նաեւ տգեղ աղջիկը: Հնարամտության եւ սեթեւեթանքի համադրումը այն է, ինչով կարող է հպարտանալ փորձառու կինը: Գեղեցկությունը կապում են չարության եւ սառնության հետ, բայց դա չի նշանակում, թե գեղեցիկ կինը միայնության է դատապարտված: Շատ գրավիչ մարդկանց սխալը մեծամիտ պահվածքն է: Ավելի շատ շանսեր ունեն դեմքին բաց ժպիտով, քան դեմքի սառը արտահայտությամբ կանայք: Տաք ժպիտը տղամարդու մեջ հաճելի հույզեր է առաջացնում, իսկ մեծամտությունը ստիպում է զգուշանալ: 

2. Բնական ու անկեղծ պահվածք

Ինչպես նվաճել տղամարդու սիրտը, եթե անընդհատ դերասանություն ես անում կամ քեզ բարձր համարելով մյուսներից: Անծանոթին դուր գալու համար պետք է անկաշկանդ լինել:  Լարված ժպիտը, նյարդայնությունը, չափազանցված սեթեւեթանքը չեն օգնում հարաբերություններին: Բնական լինելը չի նշանակում իրեն այնպես պահել, ինչպես ընկերուհիների հետ: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ երբեք չի կարելի բարձրաձայն ծիծաղել ու խոսել: Տղամարդիկ տանել չեն կարողանում լռակյացներին ու շատախոսներին:  Տիրական կանանց աշխարհում ուժեղ սեռին պակասում է բարությունը, քնշանքը: Սակայն բարությունը չարժե շփոթել պարզամտության հետ: Պետք չէ վախենալ սեփական հնարամտությունը եւ խելքը ցուցադրելուց, սակայն զրույցի ընթացքում պետք չէ իրեն զրուցակցից բարձր դասել: 

3. Ինչի մասին խոսել

Զրույցի թեման տղամարդու սիրտը գրավելու միջոցներից մեկն է: Նույնիսկ եթե զրույցի թեման հետաքրքիր չէ, անհրաժեշտ է զրուցել դրա շուրջ: Եթե նայեք տղամարդու աչքերի մեջ, փոխադարձաբար լսեք իրար, արդեն կարող եք հետաքրքրել նրան: Սեփական հետաքրքրությունը հաստատելու համար անհրաժեշտ է առեղծվածային ժպտալ: Հետաքրքրվածության եւս մի ապացույց են հարցերը: Զրուցակցին լսելով`կարելի է զրույցը տեղափոխել ավելի հետաքրքիր թեմայի: Զրույցի ընթացքում կարելի է ակնարկել հաջորդ ժամադրության մասին: Օրինակ`կարելի է պատմել, թե որքան շատ եք սիրում երեկոյան զբոսնել քաղաքում: 

4. Ինչի մասին խոսել

Տղամարդու վրա ճիշտ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է զգույշ լինել արտահայտություններ եւ թեմաներ ընտրելիս: Երբեք չի կարելի տղամարդուն պարզունակ հաճոյախոսություններ անել: Օրինակ` ինչ գեղեցիկ է վերնաշապիկդ: Չի կարելի հարաբերությունների մասին խոսել, ինչպես խաղի:  Հակառակ դեպքում զրուցակիցը կմտածի, որ իր դիմաց ուղղակի թեթեւամիտ կին է կանգնած, իսկ նման կինը չի կարող լուրջ հարաբերությունների հույս ունենալ: Երբեք չի կարելի տղամարդկանց համեմատել որեւէ կինոհերոսի կամ դերասանի հետ: Հիացմունքը պիտի անկեղծ լինի: Ավելի լավ է հիանալ ոչ թե արտաքինով, այլ տաղանդներով եւ արարքներով: Տղամարդիկ խելացի են համարում այն կնոջը, որը գովում է, ոչ թե իրեն խելացիի տեղ է դնում: 

5. Ինչո՞ւ է կարեւր արտաքինը

Շատ երիտասարդներ կարծում են, որ բովանդակությունը փաթեթավորումից ավելի կարեւոր է: Այնուամենայնիվ, երկրորդ կեսին ընտրելիս արտաքինը դեր է խաղում: Ամեն ինչ արտաքինից է սկսվում: Հենց այդպես են կարծում ուժեղ սեռի ներկայացուցիչները:  Արտաքինը տղամարդուն օգնում է ճանաչել աղջկա ներքին աշխարհը: Պարտադիր չէ, որ երիտասարդը ծանոթության առաջին քայլն անի: Պարտադիր չէ, որ երիտասարդը սիրահարվի գեղեցկուհուն, սակայն գրավիչ արտաքինը կարող է ծանոթության առաջին քայլը լինել: Ժամանակի հետ հարաբերություններում առաջին պլան է գալիս ոչ թե արտաքինը, այլ բնավորության գծերը: Դուր գալու համար պետք չէ դերասանուհու նման լինել: Աղջիկը չի կարող մոդել լինել, սակայն պարտավոր է հոգ տանել իրեն ու հետեւել իր արտաքինին: 

6. Առաջին ժամադրության սխալները

Որպեսզի առաջին ժամադրությունը վերջինը չդառնա, անհրաժեշտ է չկրկնել հետեւյալ սխալները: Հագուստը չափազանց արտառոց եւ սեքսուալ չպետք էլինի:  Հագուստը պետք է ընդամենը էրոտիկ ակնարկներ պարունակի: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ձեռքերի խնամվածությանը: Օծանելիքը չափազանց քաղցր չպետք է լինի: Միաժամանակ պետք չէ վախենալ ժամադրությունից, չէ որ բարդույթներով հարաբերություններ չես կառուցի:  Ժպիտը եւս կօգնի թուլանալ: Հանդիպումից առաջ պետք չէ մտածել սեփական անհաջողությունների պատճառների մասին: Առաջին ժամադրությանը չարժե ալկոհոլային խմիչք պատվիրել: Պետք չէ ուսուցչուհու կամ թեթեւամիտ կնոջ դեր խաղալ:  Պետք է լինել այն, ինչ կաք` մեղմ ձայնով, բարի ժպիտով:  

Աղբյուրը`  Creu



© NEWS.am STYLE