5 մլն ռուբլի՝ Բուզովայի առաջին ավտոմեքենայի համար

11:13   13 դեկտեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի առաջին ավտոմեքենայի սեփականատերը՝  ոմն Իլյան, որոշել է գումար աշխատել աստղի ճանաչված լինելու շնորհիվ։ Նա վաճառում է մեքնան, որը Բուզովան վարել է 2007թ.-ին։ Ընդ որում, մեքենան վաճառվում է շուկայականից երեք անգամ թանկ գնով՝ 5 մլն ռուբլիով։

Բուզովան բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ թրեդներ է ստեղծվում, եւ ամենն, ինչի դիպչում է, վայրկենական սկսում է եկամուտ բերել։ Միայն թե այս անգամ եկամուտը չի ստանա Ռուսաստանի ամենահայտնի աղջիկը, գրում է Starhit-ը։ Իլյան հայատարարության մեջ նշում է, որ մեքենան հրաշալի վիճակում է եւ իսկապես պատկանել է Բուզովային։

Հեռուստահաղորդավարուհին չի արձագանքել այս նորությանը։ Նա գերադասում է թանկ ամենագնացներ կամ լյուքս դասի մեքենաներ։ Այնպես որ նախկին մեքենայի ճակատագիրը հազիվ թե հետաքրքրի Բուզովային։

Մի քանի տարի առաջ Բուզովան ընկերություններից մեկից BMW մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել։ Դա տեղի ունեցավ ամուսնալուծությունից անմիջապես հետո, երբ Բուզովայի նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը, հեռուստահաղորդավարուհուց վերցրեց ոչ միայն տունը, այլեւ Mersedes մակնիշի ավտոմեքենան։

Եվ ընդհանրապես Բուզովայի երկրպագուները նրան տարբեր մեքենաներ են նվիրել՝ սկսած սեդաններից մինչեւ ամենագնացներ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Starhit, Cosmopolitan,

Дом2, Life



© NEWS.am STYLE