Իսպանիայի հմայիչ թագուհի  Լետիսիայի ոճային կերպարները

16:07   15 դեկտեմբերի, 2018

Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։

Այսօր խոսելու ենք Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի (Լետիսիա Օրտիս Ռոքասոլանո) նրաբաճաշակ ոճի մասին։ Նրան հաջողվում է պահպանել իր ոճը, չնայած թագավորական խիստ կանոններին։

45-ամյա նրբաճաշակ գեղեցկուհին համարվում է Իսպանիայի պարծանքը, ոճի թագուհին։ Համերկրացիները սիրում են նրան ոչ միայն ճաշակի, այլեւ թագավորական իշխանության հանդեպ նրա ժամանակակից մոտեցման համար։

Մինչ ամուսնանալը Լետիսիան եղել է հեռուտատեսային լրագրող, որը իր կարիերայի ընթացում ռեպորտաժներ է պատրաստել Իրաքից, սեպտեմբերի 11-ին Նյու Յորքից եւ էկոլեգիական աղետների գոտիներից։

Իսպանիայի թագավոր՝ Ֆիլիպ VI-ի կինը հատուկ շնորհ ունի գույների եւ կերպարների համադրության գործում։ Նա փայլում է ոչ միայն պաշտոնական հանդիպումների, ճաշկերույթների, գործնական հանդիպումների ժամանակ, այլեւ առօրյայում։



© NEWS.am STYLE